կարևոր
910 դիտում, 3 ժամ առաջ - 2026-02-15 16:08
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է 4 ժամում 102 ուկրաինական ԱԹՍ ոչնչացնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է 4 ժամում 102 ուկրաինական ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները 4 ժամում երկրի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք, որոնցից 3-ը թռչում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Փետրվարի 15-ի ժամը 9.00-13.00-ն ընկած հատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բրյանսկի, Կալուգայի, Տուլայի մարզերում և Մոսկվայի տարածաշրջանում որսացել և ոչնչացրել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 3-ը, որոնք թռչում էին դեպի Մոսկվա», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Ռոսավիացիայից» հայտնել էին, որ ժամանակային սահմանափակումների պատճառով «Վնուկովո» օդանավակայանը ընդունում և ուղարկում է ինքնաթիռներ համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ: