|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լույս կիրակի գիշերը հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության երեք շրջանների տարածքներում որսացել և ոչնչացրել է 33 անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններում, ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Վոլգոգրադի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից ևս երկու ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին։