կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-20 12:06
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Ղալիբաֆ

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Ղալիբաֆ

Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Թեհրանի առաջադրած պայմաններն ու նախապես ստանձնած պարտավորությունները։Ինչպես հայտնում է իրանական IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ և բանակցային խմբի ղեկավար Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

«Նեղուցի վերաբացման համար ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը, ապասառեցնի արտերկրում գտնվող իրանական ակտիվները, վերացնի նավթային պատժամիջոցները և դադարեցնի սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։

Այդ պահանջները ներառված են Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրում։

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ամերիկյան կողմը չի կատարել հուշագրով ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Ղալիբաֆը։