|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը: Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ներկայումս առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով իրականացվում է բացառապես Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հայտարարել են CENTCOM-ում։ Այնտեղ ընդգծել են, որ ամերիկյան զինված ուժերն ամեն կերպ աջակցում են առևտրային նավերի անվտանգ անցմանը նեղուցով։
«Մայիսի սկզբից ամերիկյան զորքերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 մլն բարել հում նավթի հաջող տարանցմանը այս կենսական միջազգային առևտրային միջանցքով», - շեշտել են հրամանատարությունում։