|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իրանի իշխանությունները միջնորդների ձեռքով ԱՄՆ-ին են փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու պայմանները, որոնցից հիմնականներն են Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցումը։ Այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չփոխի իր պահվածքը և չընդունի Իրանի պայմանները։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պատերազմը ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում, պետք է վերադարձնի Իրանի սառեցված միջոցները։ Պետք է կատարվեն նաև միջնորդների միջոցով փոխանցված մեր մյուս պայմանները»,- ասել է Ռեզան` ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կապ չունի նեղուցի լիարժեք բացման հարցի հետ։