|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, հենց որ ԱՄՆ-ն դադարեցնի միջամտությունը տրանսպորտային միջանցքի գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Նավագնացության համար Հորմուզը բացելու միակ ճանապարհը սեփական ափամերձ ջրերի նկատմամբ երկրների ինքնիշխանությունը հարգելն է և նեղուցի գործերին ԱՄՆ բանակի միջամտության դադարեցումը»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Պահապանների կորպուսը նաև նշել է, որ միջամտության շարունակումը կհանգեցնի «էլ ավելի մեծ» իրադարձությունների համաշխարհային նավթագազային ոլորտի համար։