կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-13 15:25
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim

Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim

Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հաստատված 7 պայմանների ցանկը։ Ըստ աղբյուրի՝ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել։

Պարբերականի տվյալներով՝ Օմանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը ինքնաբերաբար չի նշանակում նեղուցի բացում։ Այն կբացվի որպես ջրային ճանապարհի նկատմամբ Իրանի ինքնիշխանության հաստատման միջոց։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նեղուցից արևելք նավագնացության համար արգելված գոտի էր սահմանել։