կարևոր
433 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-13 20:15
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ

Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելը ներկայում Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինված դիմակայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Այսօր տնտեսական պատերազմն ավելի կարևոր է ռազմական դիմակայությունից կամ կիբերպատերազմից», – նշել է Ղալիբաֆը, որի  խոսքը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Պաշտոնյայի համոզմամբ՝ տնտեսական ճնշումն «Իրանի դեմ պատերազմի հիմնական առանցքն է, և երկրի իշխանությունների գլխավոր խնդիրը  ճիշտ որոշումների ընդունումն է և կայուն պետական կառավարումը»։

Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը, Իսլամական Հանրապետությունը «հանգամանորեն գնահատում է անցյալ իրադարձությունները.  թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը փորձում են կառավարել իրավիճակը»։

«Ներկայում կարևորագույն առաջնահերթությունը բոլոր որոշումներն ընդունելիս իրանցիների և զինված ուժերի բարեկեցությունն է», – հավելել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով՝ «պետությունը պետք է ապահովի, որ բնակչության կյանքի բնականոն պայմանները լինեն վերջին ոլորտը, որը կտուժի պատերազմի և պատժամիջոցների ճնշումներից, որոնք սահմանված են Իրանի դեմ»: