Միասին կարող ենք
կարևոր
829 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-20 15:55
Աշխարհ

Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով

Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով

Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կանդրադառնան նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Սա մեր տարածաշրջանը չի շրջանցի, քանի որ հետևանքները… Նոր եմ վերադարձել Անթալիայում կայացած միջազգային դիվանագիտական համաժողովից, և նախագահ (Ռեջեփ Թայիփ. խմբ.) Էրդողանի և մյուս մասնակիցների ելույթներից, այս միջոցառմանը իմ մասնակցության ընթացքում հնչած հարցերից երևում էր, որ շատ լուրջ մտահոգություն կա Արաբական թերակղզու երկրների համար ոչ միայն Պարսից ծոցի շուրջ ստեղծված ճգնաժամի հետևանքների վերաբերյալ, այլև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի», – ասել է Լավրովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

Նրա խոսքով` Եվրասիայում անվտանգության սպառնալիքները զգալիորեն աճում են, ինչը լրացուցիչ ջանքեր է պահանջում ՀԱՊԿ-ից։

Լավրովը նաև նշել է, որ Պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են։