|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է։
«Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։
Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» չափազանց վտանգավոր հուզումներ։
Միևնույն ժամանակ, այսօր «Ալ-Ջազիրայի» արաբական ծառայությանը հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին խոսում էր հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին՝ նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը, ուստի կարիք է լինելու նոր՝ Իրան - արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։
Կասկած չկա, որ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում էլ անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը՝ ազդելով նաև հարակից և ավելի հեռու տարածաշրջանների վրա»։