Միասին կարող ենք
կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 10:35
Աշխարհ

Կասկած չկա՝ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ իրանագետ

Կասկած չկա՝ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ իրանագետ

Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» չափազանց վտանգավոր հուզումներ։

Միևնույն ժամանակ, այսօր «Ալ-Ջազիրայի» արաբական ծառայությանը հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին խոսում էր հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին՝ նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը, ուստի կարիք է լինելու նոր՝ Իրան-արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։

Կասկած չկա, որ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում էլ անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը՝ ազդելով նաև հարակից և ավելի հեռու տարածաշրջանների վրա»։