|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մենք հստակ հիմնավորել ենք, որ 3 այսպես կոչված դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։
«Դատարանն իր նախաձեռնությամբ 30 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո կշարունակենք, մենք մոտեցել ենք ավարտին արդեն։ Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման եւ պետք է մերժվի, սակայն, եթե դատարանը գտնի, որ այդ պայմանը ինչ որ կերպ հիմնավորվում է, ապա պետք է կիրառի այլընտրանքային խափանման միջոցները»,– ասաց պաշտպանը։
Նշենք, որ քննիչը միջնորդել է երկարաձգել գործարարի կալանքի ժամկետը։