|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, ակտիվացնելու է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի պետությունների հետ կապերի ամրապնդման ոլորտում Անկարայի քաղաքականությունը՝ շարունակելով այդ ուղին թուրքական հետախուզության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշում է հրատարակությունը, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում Ֆիդանն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Եգիպտոսի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի եւ Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ Անկարայի եւ պետությունների միջեւ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Այս քաղաքականությունը բնութագրվում է որպես տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության ավելի լայն ռազմավարության մաս։