|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեւանա լիճը 2022 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 30 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է 2021 թվականի նույն օրվա նիշից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 888 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։
Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։