|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի ապրիլի 26-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա, որը, սակայն, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է մնում 12 սանտիմետրով: 2023 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 25 միլիոն 967 հազար խորանարդ մետր ջուր: