|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարին:
«Խորը ցավով հայտնում եմ, որ այսօր մահացել է ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի որդին՝ Ռոբերտ Ստեփանի Գալստյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի սբ Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր` ժամը 06։40-ի սահմաններում, Kia Cerato մակնիշի տրանզիտ ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը փորձել է խույս տալ մեքենայի առջև հայտնված շներից և չի կարողացել կառավարել ավտոմեքենան: