|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնության են եկել առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում», - ասել է նա։ Նախագահի օգնականը հայտնել է, որ հանդիպման վայրը համաձայնեցված է և կհայտարարվի մի փոքր ավելի ուշ։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարին, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության