|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանդիպում է կայացել Ռուսաստանում և Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով հանձնակատարներ Տատյանա Մոսկալկովան և Դմիտրի Լուբինեցի միջև։ Այս մասին Մոսկալկովան հայտնել է իր Telegram-ալիքում։
«Այսօր տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում Ուկրաինայի օմբուդսմեն Դ. Լուբինեցի հետ։ Քննարկել ենք երկու երկրների քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցեր», - գրել է նա։
ТАСС գործակալությունը նշում է, որ Մոսկալկովայի և Լուբինեցի հանդիպումը պետք է տեղի ունենար Անկարայում, որտեղ Մոսկալկովան պետք է մասնակցեր «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» ֆորումին։
Հունվարի սկզբին Լուբինեցը հայտնել էր, որ մտադիր է Մոսկալկովայի հետ քննարկել այն քաղաքացիական անձանց փոխանակման հարցը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։
Մոսկալկովան իր հերթին անցյալ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան բանակցում են քրեական գործով անցնող քաղաքացիական անձանց փոխանակման հնարավորության շուրջ։