|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ իր երկիրը համագործակցում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դեմ հանդես եկող պաղեստինյան մի քանի ուժերի հետ: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրել է, որ երկիրն «ակտիվացրել է աշխատանքը» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող մի քանի պաղեստինյան կլանների հետ։ Այս հայտարարությունը դարձել է անկլավում գտնվող զինված պաղեստինյան խմբավորումներին Իսրայելի աջակցության առաջին հրապարակային խոստովանությունը։
Միևնույն ժամանակ Նեթանյահուն չի պարզաբանել, թե հատկապես ինչ աջակցություն է Իսրայելը ցուցաբերում, և նրանք կոնկրետ ինչ դեր են խաղալու։ Նա ասել է, որ կառավարությունը համագործակցության շուրջ որոշում է ընդունել «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով՝ իսրայելցի զինվորների կյանքը փրկելու համար։