|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Իսրայելը կարող է վաղը հարվածել Իրանի միջուկային ծրագրին, եթե անհրաժեշտ լինի. ասել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ապագա հրամանատար Թոմեր Բարը իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Բարը, որը ներկայումս ղեկավարում է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պլանավորման և համազորային սպառազինությունների զարգացման վարչությունը, ապրիլին կստանձնի օդուժի հրամանատարությունը և, հնարավոր է լինի այն անձը, որը պետք է հրամայի հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրին, եթե Վիեննայում շարունակվող բանակցությունները Իրանի և համաշխարհային տերությունների միջև ձախողվեն։
«Ես պետք է ենթադրեմ, որ դա տեղի կունենա իմ ժամանակ, և իմ ուսերն արդեն գիտակցում են պատասխանատվության ծանրությունը»,- ասել է Բարը: