|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի ՌՕՈՒ-ն այժմ ավելի, քան երբևէ, մարտունակ և պատրաստված է՝ դիմակայելու համար թշնամուն և սպասում է գերագույն հրամանատարի հրամանին. ասել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը:
Երկուշաբթի բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, պատասխանելով հյուսիսարևմտյան սահմաններից երկրի համար սպառնալիքի հավանականության մասին հարցին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցանկացած գործողություն հիմնված է մեր պաշտպանական դոկտրինի վրա: Զորավարժությունները կամ գործողությունները կատարվում են բացառապես Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով»:
Նա նշել է, որ Իրանի զինվորները «100 տոկոսով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, և նրանց դոկտրինը միայն երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»: