|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի կուրսանտների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ ընկել է փաստացի ուղիղ գետնի վրա:
Ինչպես երևում է միջոցառման հեռարձակումից, նախագահը, գտնվելով ամբիոնում, սայթաքել է իր ոտքերի մոտ գտնվող արկղին դիպչելով և ընկել: Բայդենի՝ ինքնուրույն ոտքի կանգնելու առաջին փորձն անհաջող է եղել, սակայն մոտեցած թիկնապահները օգնել են պետության ղեկավարին ոտքի կանգնել։
Միջադեպը տեղի է ունեցել Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, ուր նա ժամանել էր նախօրեին: Հնարավոր վնասվածքների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: