կարևոր
1108 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-19 17:28
Հասարակություն

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 21

· 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»,

· 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

Օգոստոսի 22

· 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,

· 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,

Օգոստոսի 25

· 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»,

· 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:

Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։

Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։