կարևոր
634 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-22 17:15
Աշխարհ

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 10 ինքնաթիռ թռիչք է կատարել դեպի Եվրոպա

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 10 ինքնաթիռ թռիչք է կատարել դեպի Եվրոպա

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 10 C-17A Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ թռիչքներ են կատարել դեպի Եվրոպա։

Այս թռիչքների մեծ մասը մեկնել է Տեխասի ամենամեծ ամերիկյան ռազմական բազայից՝ Ֆորտ Հուդից, և ենթադրվում է, որ դրանք կապված են Մերձավոր Արևելքում լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հետ։

Տարբեր աղբյուրների համաձայն, ինքնաթիռները տեղափոխում էին կործանիչների համար լրացուցիչ մարտական ​​​​տեխնիկա՝ Իրանի վրա հնարավոր օդային հարվածի նախապատրաստման նպատակով։