|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի Իսլ. հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել իր գործողություններում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կամ որեւէ այլ երկիր Իրանի տարածքի նկատմամբ ագրեսիա կազմակերպելու հանդգնությունը չունի. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Անդրադառնալով ԱՄՆ ԱԹՍ-ի խոցման դեպքին՝ բարձրաստիճան զինվորականն ասել է. «Միջադեպի հետ կապված ամերիկացիներն ինչպես միշտ անտեսեցին միջազգային օրենքները, եւ տարծքում տեղակայված համապատասխան ստորաբաժնումը կատարեց իր պարտականությունը»:
Ըստ նրա՝ նման կերպ կվարվեր նաեւ որեւէ այլ ստորաբաժանում, եթե տեղակայված լիներ այդ տարածքում:
«Մենք գործել ենք օրենքի սահմաններում: Ամերիկացիները պետք է զգուշավորություն ցուցաբերեն իրենց գործողություններում: Այնպես չէ, որ երկրները ստիպված են մշտապես համակերպվելու նրանց պարտադրանքներին»,- ասել է Հաջիզադեն՝ ընդգծելով ԱՄՆ-ը կամ որեւէ այլ երկիր Իրանի տարածքի նկատմամբ ագրեսի կազմակերպելու հանդգնությունը չունի: