Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրապարակել է օդատիեզերական ուժերի յոթ հրամանատարների անունները, որոնք ուրբաթ առավոտյան Թեհրանում զոհվել են իրենց հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի հետ միասին, հաղորդում է Mehr-ը։
Մասնավորապես, զոհվել են հրամանատարներ Մահմուդ Բաղերին, Դավուդ Չայչիանը, Մոհամմադ Բաղեր Թահերիփուրը, Մանսուր Սաֆարփուրը, Մասուդ Թայեբը, Խոսրով Հասանին, Ջավադ Ջուրսարան և Մոհամմադ Աղաջաֆարին։
ԻՀՊԿ-ն ցավակցություն է հայտնել հրամանատարների զոհվելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ «նրանց անունները կմտնեն պատմության մեջ՝ հայրենիքը պաշտպանելիս իրենց կատարած զոհողությունների համար»։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «կեղծ սիոնիստական ռեժիմը դատապարտված է ձախողման, և նրան լիակատար ոչնչացում է սպասվում»։
Հիշեցնենք, որ իսրայելական հարձակումների հենց առաջին օրը զոհվել է Իրանի ռազմական ղեկավարության մեծ մասը։