|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին այսօր՝ առավոտյան այցելել է Իրանի ԱԳ նախարարություն եւ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Ողջունելով Զարիֆին՝ գեներալ Սոլեյմանին նրա նկատմամաբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները համարել է ցնորամտություն, որը Սպիտակ տան վերջնական պարտության ապացույցն է:
«ԱՄՆ այս գործողությունն ապացուցեց, որ դուք որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ինչպիսի խոր ազդեցություն եք ունենում ամերիկյան հասարակության եւ հանրային կարծիքի վրա»,- նշել է նա:
Գեներալ Սոլեյմանին ազնվությունը եւ երկրի ազգային շահերի պաշտպանությունը համարելով Զարիֆի ընդգծված առանձնայատկություններից՝ ասել է. «Շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլ. հեղափոխության իմաստուն առաջնորդի հետ կապի պատճառով, ԱՄՆ թշնամանքի թիրախը դառնալու առիթով»: