|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շաբաթ՝ մայիսի 21-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մի քանի թիրախների, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որը նույնպես հարձակման է ենթարկվել, և առնվազն երկու չվերթ հետաձգվել է. հայտնում են սիրիական լրատվամիջոցները։
Սիրիական բանակը հաստատել է այս տեղեկությունը։ Իսրայելը դեռ չի մեկնաբանել։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են «երկիր-երկիր» հրթիռներով, այլ ոչ թե Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներով։
«Իսրայելական թշնամին «երկիր-երկիր» հրթիռներով հարձակում է իրականացրել սիրիական Գոլանի բարձունքների տարածքից, որոնք օկուպացված են թշնամու կողմից: Մեր ՀՕՊ համակարգն աշխատել է և խոցել հրթիռների մեծ մասը», - նշվում է սիրիական բանակի հայտարարության մեջ։