|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի Պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող թիրախների ՝ ի պատասխան այնտեղից ավելի վաղ արձակված հրթիռի:
«Սիրիայից «երկիր-օդ» հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային Նեգևի շրջանի վրա: Ի պատասխան՝ մենք հարվածել ենք մարտկոցին, որն արձակել է հրթիռը»,- գրված է իսրայելական բանակի Twitter-ում:
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի հարավում գտնվող Աբու Կրինատ գյուղում ահազանգի ազդանշաններ են հնչել հինգշաբթի երեկոյան: Բնակիչներն ամբողջ երկրից, ներառյալ՝ կենտրոնական Իսրայելից և Երուսաղեմից, ասել էին, որ լսել են «ուժեղ պայթյուններ», որոնք «ցնցել են տները»: