|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Դամասկոսում որոտացել են պայթյուններ: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել է մայրաքաղաքի և դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:
«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին և Բաշար ալ Ասադի բանակին»,- հայտնել է լրատվամիջոցը ու հավելել. «Գրոհը կատարվել է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման»:
Իրենց հերթին հայտարարություն են տարածել նաև զինվորականները, որում պարզաբանվում է՝ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախի, որոնց կեսից ավելին պատկանում էին իրանական ուժերին:
