|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) «աննախադեպ ուժով» հարվածներ է հասցնում Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իմ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ աննախադեպ ուժով գրոհում է Թեհրանի հենց սրտում գտնվող ռեժիմի թիրախների և կառավարական ռեպրեսիվ մարմինների վրա», - գրել է Կացը X սոցիալական հարթակում:
Նա նաև նշել է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կիսառազմական կամավորական աշխարհազորին, Էվին բանտին, որտեղ, նրա խոսքով, պահվում են քաղբանտարկյալներ, ԻՀՊԿ ներքին անվտանգության կենտրոնակայանին և այլ թիրախների։
Կացը նաև խոստացել է, որ Իսրայելի գրոհներն իրանական օբյեկտների ուղղությամբ «կշարունակվեն ամբողջ ուժով», մինչև «պատերազմի բոլոր նպատակներին հասնելը»։