|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտնել են Լիբանանի հարավում տտեղակայված «Հըզբոլլահ» շիական կազմակերպությանը պատկանող թիրախների վրա նոր հարվածների մասին: Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարձակումների թիրախը եղել են զենքի պահեստները, հաղորդում է ТАСС-ը:
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունից նշել են, որ հարվածները նպատակ ունեին կանխել խմբավորման ռազմական կարողությունների վերականգնման փորձերը: Ըստ հայտարարության՝ հարվածված թիրախներից մեկը գտնվում էր խիտ բնակեցված տարածքում:
ՑԱԽԱԼ-ն ընդգծել է, որ դա համարում է քաղաքացիական անձանց որպես «մարդկային վահան» օգտագործելու օրինակ: Սակայն, գերատեսչությունում հայտարարել են, որ հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել: