|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստին նախապատրաստվելու շրջանակում իրենք դիմել են ՌԴ ղեկավարությանը` «Հըզբոլլահ»-ի գործողությունները դատապարտելու կոչով. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ՄԱԿ-ի ԱԽ-ն վաղը կքննարկի «Հըզբոլլահ»-ի դիվերսիոն թունելների հարցը, որոնք Իսրայելը հայտնաբերում և ոչնչացնում է:
«Ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ` այդ նիստին ընդառաջ, և խնդրել, որպեսզի ՌԴ-ն ճիշտ դիրքորոշում որդեգրի, որն է` «Հըզբոլլահ»-ին դատապարտելը, ոչ թե աջակցելը կամ չեզոք դիրք գրավելը»,- ասել է Նեթանյահուն: