կարևոր
655 դիտում, 58 րոպե առաջ - 2026-11-03 10:32
Հասարակություն

Պետական պաշտոն չզբաղեցնող Արաքսիա Սվաջյանը շարունակում է մնալ ագրարայինի խորհրդի կազմում

Պետական պաշտոն չզբաղեցնող Արաքսիա Սվաջյանը շարունակում է մնալ ագրարայինի խորհրդի կազմում

Երեկ Yerkir.am-ը ներկայացրել էր, թե ինչպես ավելի քան մեկ տարի պաշտոնից ազատված ԿԳՄՍ նախարարության նախկին վարչության պետը շարունակում է պաշտոնավարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Այսօր Yerkir.am-ին հայտնի դարձավ հաջորդ խախտումը: Պարզվում է, որ ագրարային խորհրդի կազմում շարունակվում է պաշտոնավարել ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննայի նախկին տեղակալ, Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը: Սվաջյանը սեպտեմբերի 2-ին ազատվել է փոխնախարարի պաշտոնից և ավելի քան երկու ամիս դեռ ագրարայինի խորհրդի կազմում է: