կարևոր
2608 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-27 17:18
Քաղաքական

Ագրարայինի Թոռնիկը նոր պաշտոն է ստացել

Ագրարայինի Թոռնիկը նոր պաշտոն է ստացել

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն է ստացել:

Նա աշխատանքի է անցել  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում որպես տրանսպորտային անվտանգության վարչության փորձագետ:

Այդ մասին Yerkir.am-ին հայտնել է տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանը:

Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից հետո Թոռնիկը նախ ագրարային համալսարանի ռեկտորի կողմից տարբեր պաշտոնների էր նշանակվել համալսարանում, այնուհետև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով աշխատանքի էր անցել ՍԱՏՄ-ում:

Իսկ թե ինչ գործունեությամբ է զբաղվելու սննդի տեխնոլոգի մասնագիտություն ունեցող Թոռնիկը տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունում, թերևս կիմանան միայն Թոռնիկի հովանավորները: