|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ը հետաքրքիր փաստեր է պարզել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի վերաբերյալ, ով պաշտոնավարել է 2018-2023թթ.:
Պարզվել է, որ Ուռուտյանը, հանդիսանալով ագրարային համալսարանի ռեկտոր, 2022թ, ապրիլի 28-ին դարձել է ԱԿԲԱ բանկի խորհրդի անդամ:
Այս հանգամանքը չէր արժանանա Yerkir.am-ի ուշադրությանը, եթե խախտված չլիներ օրենքը:
Այսպես, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Իսկ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում հստակ ասվում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:
Կսպասենք նաև ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննայի և ԱԿԲԱ բանկի ղեկավարության պարզաբանումներին վերոնշյալ իրավախախտման վերաբերյալ: