կարևոր
2176 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-12 14:14
Հասարակություն

Ագրարայինի ռեկտորը մնացել է բուժքույրերի հույսի՞ն

Ագրարայինի ռեկտորը մնացել է բուժքույրերի հույսի՞ն

Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, անդրադառնալով արհեստագործական ուսումնարաններից ու քոլեջներից ագրարային ընդունվելու մանրամասներին, նշել է, որ գյուղատնտեսության հարակից մասնագիտությունների շրջանավարտ են համարվում քույրական ուսումնարանի շրջանավարտը կամ կրտսեր բուժակի որակավորում ունեցողը: 

Սակայն ԿԳՄՍ նախարարի գյուղատնտեսական և հարակից մասնագիտությունների ցանկը սահմանող ԿԳՄՍ համապատասխան հրամանում մենք այդպես էլ չգտանք «Քույրական գործ» մասնագիտությունը: 

Ստացվում է, որ երկրի կարևորագույն բուհերից մեկի ռեկտորը չի կարդացել իր վերադաս՝ սանտեխնիկայի բնագավառում մասնագիտացած տիկին Ժաննայի հրամանը, կամ էլ ագրարային համալսարանը որոշել են համալրել բուժքույրերով ու բուժակներով: