Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մինչ աշխարհը, խելացի ղեկավարներն ու կազմակերպությունները մտածում ինչպես ի շահ օգտագործեն արհեստական բանականության ԱԲ գործիքները, զարմանահրաշ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Ռեկտորն ուշադրություն է հրավիրել ուսանողների՝ արհեստական բանականության գործիքներից օգտվելու հնարավորությունների վրա եւ առաջարկել է վերանայել ավարտաճառերի թեմաները՝ ընտրելով այնպիսի առանձնահատուկ, տեղական նշանակության թեմաներ, որոնց մասին արհեստական բանականությունը դեռ տվյալներ չունի, օրինակ՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության կամ Սիսիանի խելացի անասնաֆերմայի մասին:
Փաստորեն ստացվում է, որ, ըստ ռեկտորի, նախ պետք է արհեստական բանականությունից ճշտեն, թե որ դիպլոմային կամ մագիստրոսական ավարտական աշխատանքների թեմաներին չի տիրապետում, նոր միայն դրանք առաջարկեն ուսանողներին:
Այս գործընթացում նաև շատ կարևոր է ուսումնասիրման օբյեկտների թաքնված լինելը:
Օրինակ, ուսանողները կարող են աշխատանքերը գրել Գավառի սերմնաբուծական տնտեսության տվյալների հիման վրա:
Եվ, հատկապես, որպեսզի արհեստական բանականությունը չիմանա ագրարայինի թեմաների մասին, դրանք կարելի է ուղղակի գրել մագաղաթի վրա:
Հ.գ. Ագրարային համալսարանում կատակում են, որ արհեստական բանականությունն, իմանալով Զաքոյանի առաջարկի մասին, ընկել է խորը դեպրեսիայի մեջ: