կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 15:52
Հասարակություն

Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ ռեպրեսիաների գործով դատական նիստը։

Դատական նիստում այսօր քննարկվում է գործով անցնող անձանց խափանման միջոցների հարցը։ Տիգրան Գալստյանը, որն ունի առողջական լրջագույն խնդիրներ, որոնք էլ ավելի են վատթարացել ՔԿՀ-ում գտնվելու շրջանում՝ պայմաններից և բուժման հնարավորություններից զրկված լինելով, ընդհուպ՝ արդեն մեկ ամիս է, ինչ անվասայլակով է տեղաշարժվում, ի վերջո, ազատ արձակվեց կալանքից։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց կիրառել տնային կալանք, ինչպես նաև՝ համակցված բացակայելու արգելք։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ տնային կալանքն ինչպես է կիրառվելու, եթե անձն այժմ «Իզմիրլյան» ԲԿ-ում է, հիվանդանոցայի՞ն կալանք է կիրառվելու։ Ընդ որում, փաստաբանը նկատեց, որ տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չի լինելու ապահովելու տարբեր ԲԿ-ներում բուժհաստատություն անցնելու, անվերջ շրջապտույտի մեջ են լինելու։ 

Դատարանը որոշեց փոխել Գալստյանի խափանման միջոցը՝ կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո՝ կիրառել համակցված խափանման միջոց վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։  Դատարանը սահմանափակեց Գալստյանի հաղորդակցությունը՝ գործով անցնող այլ անձանց՝ մեղադրյալների, պաշտպանների հետ։