|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի`ՀՅԴ-ին ուղղված հորդորին: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը Դաշնակցությանը հորդորել էր վերանայել սեփական դիրքորոշումը և վերադառնալ ժողովրդի գիրկը:
«Ես միայն այն հորդորներն եմ լսում, որոնք Դաշնակցության տարիքին համեմատ են: Այ, երբ դրան համարժեք գործունեություն ծավալեն, նոր թող գան, խրատ տան: Ոնց որ նորածին թոռնիկը գնա, իր պապիկին խորհուրդ տա` ոնց պետք է ապրել այս կյանքում»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց նաև, որ դժվար է քաղաքական դաշտում տեսնել Դաշնակցությանը մրցակից կուսակցություն:
Անդրադառնալով իշխող քաղաքական կուսակցությանը` նա ասաց, որ Հանրապետական կուսակցությունն էլ հին չէ: «ՀՀԿ-ն և պետությունը նույնացած կառույցներ են, իշխանությամբ պայմանավորված` ձևավորված կառույցներ են, դրանից առաջ էլ մեկ ուրիշն էր: Դուք նկատի ունեցեք այն կառույցները, որոնք, անկախ իրենց փոփոխության դաշտից, պահպանվել են»,- ընդգծեց Ռուստամյանը: