կարևոր
4519 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 12:11
Հասարակություն

Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում. ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին

Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում. ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը հրապարակել է ջերմուկցի մանկան ամանորյա նամակը ձմեռ պապիին:

«Տոնածառ չեմ ուզում, հայրիկիս մարմինն եմ ուզում.

Ջերմուկցի 10 տարեկան Արամի նամակը Ձմեռ պապիկին

Բարև ձմեռ պապ ջան։

Ես ինձ համար նվերներ չեմ խնդրում, փոխարենը ավելի կարևոր ու թանկ բան եմ խնդրում։

Իմ հայրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում։

Բայց իմ հայրիկին դեռ չենք հուղարկավորել։

Ես լսել եմ մայրիկիս ու տատիկիս խոսակցությունը, և գիտեմ, որ մեզ թույլ չի տալիս թշնամին, որ հայրիկիս վերցնենք, հայրիկս դեռ թշնամու մոտ է։

Շատ եմ խնդրում, թե կարող ես, էնպես արա, որ հայրիկիս տան, նրան տանենք պանթեոն, որ ես էլ նրան ծաղիկներ տանեմ։

Ինձ տոնածառ պետք չի, ՉԵՄ ուզում, միայն այդ մի խնդրանքն ունեմ։

Արամ, 10 տարեկան»։