|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Yerkir.am-ի տեղեկություններով Ավետիք Չալաբյանի գործով հայտնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկը, որը վերջերս փորձում է ռեբրենդինգ լինել և ներկայանում է որպես Միշա, համալսարանում չունի ուսանողի կարգավիճակ և անհասկանալի կերպով զբաղեցնում է ուսխորհրդի նախագահի պաշտոնը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել էինք հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին: Արմանը գյուղատնտեսական աշխատանքերի բուռն սեզոնին փոխանակ գյուղերում կոնկրետ խնդիրներ լուծեր, զբաղված է Երևանի փողոցներում ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործով: Հավանաբար այդ պատճառով հանձնարարել է Yerkir.am-ի հարցմանը պատասխանել նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանին, ով ուղարկել է մի անբովանդակ նամակ հորդորելով մեզ դիմել ագրարային համալսարանին:
Փաստորեն, Արմանի խոսափողական գործելակերպն ու Հայկազ Նասիբյանի անբովանդակ պատասխանը թերևս անուղղակի հաստատում են Թոռնիկիուսանող չլինելու հանգամանքը: