|
Փոխարժեքներ
02 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.5 |
| EUR | ⚊ | € 403.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.4452 |
| GBP | ⚊ | £ 483.21 |
| GEL | ⚊ | ₾ 138.87 |
Մոսկվայում ցմահ ազատազրկման են դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանողին` Ալեքսեյ Մելնիչուկին։ Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը:
Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Դրանից հետո նա հեռացել էր Ռուսաստանից, բայց որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման հաստատվել Կոստրոմայում: Այնտեղ էլ անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի հետաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։
Դատարանը նաև Մելնիչուկին պարտավորեցրել է 4-ական մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում վճարել Խորեն Ղազարյանին և սպանված կնոջ կողմին: