|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին աջակցում է իր հայրենակիցներին, դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, խնդրել է իր հետևորդներին՝ կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին`դատապարտել ագրեսիան:
Թանկյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մեկ շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդը ապրում էր խաղաղ պայմաններում, իսկ այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով վերածվել է պատերազմի դաշտի: Խնդրում եմ հորդորել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ դատապարտել ագրեսիան»:
Երգիչը ներկայացրել է հետևյալ հղումները՝ marchtojustice.org/action-alerts, petitions.whitehouse.gov/petition/condemn-aggression-turkey-and-azerbaijan-against-artsakh-armenia:
Ավելի վաղ Սերժ Թանկյանը, հաջակցություն Արցախի, 250 000 դոլար էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: