|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նիդերլանդների խորհրդարանի դիմաց արդեն երրորդ օրը առավոտից մինչև երեկո հայերը բողոքի ցույց են իրականացնում` իշխանություններից ադեկվատ արձագանք պահանջելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ: Այս մասին հայտնել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
«Հորդառատ անձրևի տակ հայերը 15-20 հոգով հերթափոխով կանգնած են: Կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն կարող ավելի մեծ թվով ակցիա իրականացնել: Քանի որ խորհրդարան են մտնում և' նախարարները և' պատգամավորները, հայերն այս ակցիայով նրանց ուշադրությունն են փորձում հրավիրել ագրեսիայի նկատմամբ ու պահանջում են ադեկվատ արձագանք»,- ասաց դեսպանը:
Տիգրան Բալայանը նշեց, որ ակցիան կազմակերպել է Նիդերլանդահայ համագործակցող կազմակերպությունների խորհուրդը: