|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Արայի՛կ, հեռացի՛ր, քո տեղը աղբամանում է, դու պետք է հեռանաս։ Արայի՛կ, հասկացե՛ք, ժողովուրդը չի ուզում, որ ձեր ազգադավ չափորոշիչները կյանքի կոչվեն։ Արայի՛կ, պետք է հիշես, որ ժողովրդի պահանջով ես դարձել նախարար, ժողովրդի պահանջով էլ հեռացի՛ր՝ հանուն մեր երեխաների»,- ելույթում այսօր ասաց հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության հիմնադիր Վահագն Չախալյանը՝ նախարարի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքում։
Նա ընթերցեց «ԿԱՄՔ»-ի հայտարարությունը, որումս կամքականները պահանջում են վարչապետ Փաշինյանից, կառավարությունից՝ հեռացնել սորոսական ծրագրերին ծառայող բոլոր պաշտոնյաներին, նրանց թվում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։