|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Օրեշնիկի» հրթիռներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայում կարևորագույն թիրախների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ուկրաինայի կարևորագույն թիրախների դեմ զանգվածային հարված է հասցվել՝ օգտագործելով հեռահար, ցամաքային և ծովային տեղակայման ճշգրիտ զենքեր, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության ցամաքային շարժական հրթիռային համակարգը, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքեր», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի զինված ուժերը նաև ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ, որոնք Ուկրաինայի զինված ուժերը օգտագործել են նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակվելու համար։ Նրանք նաև հարվածել են թշնամու ռազմաարդյունաբերական համալիրը սպասարկող էներգետիկ ենթակառուցվածքներին։ Նախարարությունը նշել է, որ առաջադրված բոլոր նպատակները իրականացվել են։
«Ուկրաինայի հանցավոր ռեժիմի կողմից իրականացված ցանկացած ահաբեկչական գործողություն անպատասխան չի մնա», – ընդգծել են նախարարությունից։