|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հայտնում է Reuters-ը։
«Ողբերգական իրադարձությունները բազմապատկվում են՝ հանգեցնելով խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների, շրջանում զոհերի թվի աճին», - հայտարարել է քահանայապետը կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» աղոթքից առաջ։
Նա կրկին կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և դադարեցնել հարվածները քաղաքացիական թիրախների վրա երկու կողմից էլ։
ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության գրեթե չորսուկես տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 16 հազար խաղաղ բնակիչ, որոնց ճնշող մեծամասնությունը՝ Ուկրաինայում։
ՄԱԿ-ում նաև նշել էին, որ 2026 թվականի առաջին կեսին Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և տուժածների թիվն աճել է ավելի քան մեկ երրորդով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների թվի ավելացման պատճառով։