|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Միացյալ Նահանգները կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հնարավորինս շուտ հրադադարի հաստատմանը և խաղաղ կարգավորման հասնելուն։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է հրադադարի հաստատմանը և բանակցությունների միջոցով կարգավորմանը, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Անհապաղ հրադադարի ժամանակն է։ Այժմ ժամանակն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կնքեն խաղաղ համաձայնագիր», - ասել է ամերիկացի դիվանագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով նիստի ժամանակ, որն անցկացվում է արևմտյան երկրների խնդրանքով։