|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Գազայի հատվածի Ռաֆահա արվարձանում գտնվող Յիբնա փախստականների ճամբարը գնդակոծության է ենթարկվել: Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը նշել է, որ իսրայելական բանակը օդից և ծովից հարվածներ է հասցնում Ռաֆահին և Գազայի հատվածի հարավին: Իսրայելական բանակից պաշտոնական հայտարարություններ դեռ չեն ստացվել:
«Ալ Մայադին»-ի թղթակիցները հայտնել են, որ իսրայելական նավատորմը գնդակոծում է Գազայի հատվածի հարավային շրջանը, Ռաֆահ և Խան-Յունիս քաղաքները: ՑԱԽԱԼ-ը շարունակում է հարվածներ հասցնել նաև անկլավի կենտրոնական հատվածին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 15-ը։